211652_close_icon
views-count29585 դիտում article-date 18:47 09-05-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Երևան-Գառնի ճանապարհին բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու կողաշրջված վիճակում բախվել քարե պարսպին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 17:30-ի սահմաններում, Երևան-Գառնի ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի սկզբնամասում բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երկաթբետոնե արգելապատնեշները և մոտ 5 մետր առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում բախվել բնակչի այգու քարե պարսպին:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր օպերատիվորեն ժամանած Գառնու բժշկական ամբուլատորիայի բժիշկներին վարորդներն ու ավտոմեքենաներում գտնվող ուղևորները հայտնել են, որ իրենք չեն տուժել, հրաժարվում են բժշկական օգնությունից:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը:
 
Փաստի առթիվ Ա,. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր