211652_close_icon
views-count2217 դիտում article-date 17:05 09-05-2021

Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսակ Մանե Գևորգյանը։

«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ եւ երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը»,- ըստ մամուլի խոսնակի՝ ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր