3585 դիտում
15:00 09-05-2021
Արդարացում կամ ներում չկա նրանց համար, ովքեր կրկին «ագրեսիվ ծրագրեր են կառուցում»․ Պուտին
Tert.am-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներում չկա նրանց համար, ովքեր մոռանալով Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, կրկին ագրեսիվ ծրագրեր են պատրաստում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պատերազմն այնքան անտանելի փորձություններ, վիշտ ու արցունքներ է բերել, որ անհնար է մոռանալ այն: Եվ ներում և արդարացում չկա նրանց համար, ովքեր կրկին մտածում են ագրեսիվ ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ նախագահը ՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակի ամբիոնից Հաղթանակի 76-ամյակի առթիվ:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ այն ժամանակվանից, երբ ցեղային և ազգային գերազանցության, հակասեմականության և ռուսաֆոբիայի կարգախոսներն ավելի ու ավելի ցինիկ էին հնչում, երբ «Եվրոպայի կենտրոնում հրեշավոր նացիստական գազանը ուժ և լկտիություն» էր հավաքում, գրեթե մեկ դար է անցել:
«Պատմությունը պահանջում է եզրակացություններ անել և դասեր քաղել, բայց, ցավոք, նացիստների գաղափարախոսության մեծ մասը, նրանց, ովքեր տարված էին իրենց բացառիկության մոլորության տեսությամբ, կրկին փորձում են գործի դնել»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Նա շեշտել է, որ խոսքը միայն միջազգային ահաբեկիչների, արմատական խմբավորումների մասին չէ: «Այսօր մենք տեսնում ենք չվերացված դահիճների հավաքածու, նրանց հետևորդների, պատմություն վերաշարադրելու փորձեր, դավաճաններին և հանցագործներին արդարացնելու փորձեր, որոնց ձեռքին հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների արյուն է»,-ասել է Պուտինը:

Նմանատիպ նյութեր
924 դիտում
15:57 22-05-2020
Խաղահրապարակ- պուրակից մինչև մշակույթի տան վերանորոգում ու ջրագծերի կառուցում. սուբվենցիոն ծրագրեր Կոտայքում
5858 դիտում
15:05 13-05-2020
ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից
Այս բաժնից
499 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
520 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
463 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից