1834 դիտում
22:33 08-05-2021
Տիգրան Աբրահամյան. 2018 թվականից հետո, մեծ թվով փորձառու զինվորականներ հերթով շարքից հանվեցին
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի կարճ մեկնաբանությունն էի նայում, ում 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ազատել էին պաշտոնից», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Դրանից հետո Աբրահամյանին Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը նշանակեց Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում՝ լավ իմանալով նրա վաստակը, փորձառությունն ու մասնագիտական հարուստ կապիտալը, սակայն Արցախի վերջին նախագահական ընտրություններից հետո վերջինս կրկին հեռացավ/հեռացրեցին համակարգից։ Համենայդեպս պաշտոնապես պատճառը չնշվեց։
Հարցին, թե ինչո՞ւ 2018 թվականին հեռացաք, գեներալը պատասխանում է, որ իշխանափոխությունից հետո, իրեն ասել են դիմում գրի ու թոշակի գնա։
Արմեն Աբրահամյանը մեր ամենահամեստ, պարկեշտ և միաժամանակ ամենափորձառու զինվորականներից է, ով 1990-ական թվականների ազգային-ազատագրական պայքարի ակտիվ ազատամարտիկներից էր, գործուն մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին ռազմաճակատի տարբեր ուղղություններում, հատկապես հարավում։
Շուրջ 30 տարի ծառայել է զինված ուժերի և ԱԱԾ համակարգերում, մեծ ներդրում ունի սահմանապահ զորքերի կայացման, մարտունակության բարձրացման գործում։
Որքան տեղյակ եմ, 2020 թվականի պատերազմի առաջին օրերին իր ծառայություններն է առաջարկել ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն ինչպես մյուս փորձառու զինվորականների դեպքում, սկզբում մերժել են, իսկ նրան հիշել են պատերազմի վերջին փուլում։
Անկասկած Արմեն Աբրահամյանը իր կարգավիճակում միակ չէ։ 2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին։
Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ սահմանային նոր համակարգ ներդնելու, եղածը բարելավելու, մոդեռնիզացնելու մեծ ճակատ կա, նման ծառայության համար ունակ մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորական խաղից դուրս են։
Վերջին 3 տարվա իրադարձությունների վերլուծությունը մեծ թվով պատասխաններ է տալիս այսօրվա ողբերգական կետին հասնելու, անցյալի սխալներից հետևություններ չանելու և անվտանգային համակարգը փակուղի հրելու վերաբերյալ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4236 դիտում
19:05 17-12-2016
Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները․ ձերբակալվել են մեծ թվով զինվորականներ
2334 դիտում
12:43 19-03-2020
Երևանի ավագանու օրակարգից հանվեցին ոչ հրատապ հարցեր
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին