Ռ.Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել 30 տարի առաջ Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին
Երեկ՝ մայիսի 6-ին, լրացավ Ոսկեպարի անտառում հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող նոյեմբերյացնի 14 ոստիկան ազատամարտիկների մահվան 30-րդ տարելիցը: 2005 թ.-ից սկսած՝ ամեն տարի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին հարգանքի տուրք է մատուցում ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը: «Անցյալի վերքերը դեռ չսպիացած՝ ցավոք նոր արհավիրք ու զոհեր ունեցանք:
Պետք է խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած քաջորդիների հիշատակին»,- ասել է Ռոզա Ծառուկյանը:
Նա ազատամարտիկների մայրերին ու այրիներին է փոխանցել Գագիկ Ծառուկյանի զորակցությունը՝ մաղթելով նրանց համբերություն, ուժ և կորով:
Տեսանյութը՝ Kentron Channel-ի