211652_close_icon
views-count1491 դիտում article-date 12:57 07-05-2021

Հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման միջոցառումներ Կոտայքի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով ապրիլի 1-ից 29-ը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզում կազմակերպել և իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին  նաև ՊՊԳՎ և ՃՈ Կոտայքի մարզը սպասարկող ստորաբաժանումների ծառայողները։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 60 անձ։ Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել են ատրճանակ, սվին-դանակ, սառը զենքեր, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։ Հայտնաբերվել են նաև մեքենան առանց վարորդական իրավունքի վկայականի, ինչպես և մեքենան առանց համարանիշերի վարած անձինք։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր