211652_close_icon

Կոտայքի մարզի պարեկները հանցագործությունների բացահայտման ու կանխման մեջ զիջում են միայն Երևանի գնդին. հերթական բացահայտումը կատարեցին տաք հետքերով. եռյակը չկարողացավ պարեկներից ճողոպրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count39295 դիտում article-date 12:32 02-05-2025
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խիստ հանձնարարականներ է փոխանցել ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարին, նույն գնդի գումարտակների հրամանատաներին և ՊԾ մարզային գումարտակների հրամանատարներին: 

Ա. Խուդինյանը նրանց է փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությունները, որ պարեկային ծառայությունը նույնպես պետք է շարունակի ակտիվ պայքարը ցանկացած հանցագրոծության կանխման ու նախականխման, բացահայտման դեմ, այդ թվում՝ շարունակել պայքարը ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ՝ ժողովդրի լեզվով ասած «բառիգներին» իրենց որջում հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Հանցագործությունների կանխման ու բացահայտման արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Սահակ Գալստյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ վերջին ամիսներին ակտիվ պայքար են տանում ապօրինի թմրամոլության դեմ ու ունեն բարձր ցուցանիշներ, շատ դեպքերում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններով են հանցագործությունները բացահայտվում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական բացահայտումը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները իրականացրել են ապրիլի 30-ին:

Նշված գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ Աբովյան-Արզնի ճանապարհին կասկածելի 3 քաղաքացիներ երթևեկելի գոտուց դուրս՝ քարերի մեջ, իր են փնտրում:
 
Տեղում գումարտակի հրամանատար Լ. Բադալյանի հանձնարարականով՝ նշված վայր են մեկնում դասակի հրամանատար Դ. Քարիմյանը, պարեկներ Գարուշ Բաղդասարյանն ու Գոռ Վահրամյանը: 
 
Իսկ մյուս պարեկներ Կարեն Խուդանյանն ու Պատվական Թովմասյանը դեպի Աբովյան-Արզնի ճանապարհն են վերցնում իրենց հսկողության տակ, որպեսզի կասկածյալները չդիմեն փախուստի: 
 
Հասնելով նշված վայր՝ պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է, ու նկատում են, որ 3 քաղաքացիներից մեկը գրպանից ինչ-որ բան է նետում քարերի մոտ: 
 
Պարեկները մոտենում են այդ անձանց ու թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալում ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին են տեղափոխում կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Նարեկ Բ-ին, 23-ամյա Մաքսիմ Ս.-ին և 36-ամյա Վարդան Կ.-ին: 
 
Նրանցից մեկի նետած վայրում հայտնաբերվում է կաթուցիչ, ու տեղում փաստերի ճնշման տակ Նարեկ Բ.-ն խոստովանում է, որ այն ինքն է նետել, երբ տեսել է, որ իրենց են մոտենում պարեկները: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: 
 
Նշված անձինք, ինչպես նաև նրանցից մեկի կողմից վարած «Ford» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր