211652_close_icon
views-count1446 դիտում article-date 10:29 07-05-2021

Ես վախենում եմ ձեր բերած ապագայից․ Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանության «Ապագա կա՛» կարգախոսի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իշխանությունների նախընտրական կարգախոսի մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իշխանությունը կարծես թե գտել է իր նախընտրական կարգախոսն ու արդեն բոլոր բուդկեքի վրա՝ «Ապագա կա՛»-ն է։

Հա, չմոռանանք 44-օրյա պատերազմի օրերին իրենց երկու հեշթեգերը՝ արծրունական «Հաղթելու ենք»-ը ու սորոսական՝ «Դա խազ»-ը։ Հիմա էլ ապագա, պարզվում է, կա։ Իսկ կա՞ արդյոք ներկա։

Ձեր բերած ներկան ահա այս Եռաբլուր քաղաքն է, ու այստեղ, հազարավոր պայծառ տղաների համար ապագա այլեւս չկա։ Սա՛ ձեր կերտած ներկան է։

Ու ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ես վախենում եմ ձեր բերած ապագայից Իշխանությունը կարծես թե գտել է իր նախընտրական կարգախոսն ու արդեն բոլոր բուդկեքի վրա՝...

Posted by Naira Zohrabyan on Thursday, May 6, 2021

Նմանատիպ նյութեր