211652_close_icon
views-count10247 դիտում article-date 21:38 06-05-2021

Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա. այդ ճանապարհը «Հայրենիք»-ՀՀԿ միավորումն է. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ Tert.am-ը զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի և ընդդիմադիր դաշտում գործող մյուս դաշինքի հետ հարաբերությունների մասին:

«Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է»,- նշում է Արթուր Վանեցյանը:

- Պարոն Վանեցյան, արդեն հայտնի է, որ որոշել եք մասնակցել արտահերթ ընտրություններին և մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով: Եթե գաղտնիք չէ, գոնե ընդհանուր գծերով կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ եք առաջարկելու ընտրողին և նախընտրական քարոզչության ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու։

- Անշուշտ ժամանակը կգա, և մենք այդ մասին խոսելու լիուլի առիթներ կունենանք։ Հիմա կարճ կասեմ միայն հետևյալը. Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել, ամեն ինչ ավերակի վերածվելը կարողացե՞լ ես նկատել, չե՞ս կարոտել անվտանգ, խաղաղ ու ստեղծելու տրամադրող երկիր ունենալուն, չե՞ս ուզում էլի բանակ, միջազգային հեղինակություն ու կայունություն ունեցող Հայաստանի քաղաքացի լինել, ի վերջո չե՞ս կարոտել պետություն ունենալուն։ 

Վստահ եմ՝ ամեն ոք կասի այո, բայց...

Մենք կընդհատենք ու ինքներս կշարունակենք՝ ասելով, որ այդ ամենը երեք տարի առաջ կար, բայց մեզ չէր բավարարում, ինչի համար էլ մարդիկ փողոց դուրս եկան` ավելի շատ արդարության, ավելի շատ հավասարության, ավելի շատ բարեկեցության փնտրտուքով։ Արդյունքում վերջինները չստացանք, իսկ առաջինները կորցրեցինք։ Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է: Դա ձեզ ասում եմ ես, այս «վայ» իշխանության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամենամեծ արդյունքներ գրանցած ԱԱԾ տնօրենս: Դա նաև ասում են այն հանրապետականները, ովքեր մեծ ավանդ ունեն մեր պետության ու բանակի կայացման ու զարգացման գործում, ովքեր ապացուցել են, որ նույնիսկ մեր տարածաշրջանում կարելի է ունենալ մրցունակ, անվտանգ ու կայուն պետություն: Դեռևս ամեն ինչ կորած չէ, դեռ կա հույսի ճանապարհ ու մեր դաշինքը այդ հույսի ծրագրով է ներկայանալու:

-Սրանից 3 տարի առաջ Դուք հեղափոխության սիմվոլն էիք, իսկ այժմ դաշինք եք կազմել մի ուժի հետ, որը հեղափոխականների հակառակ ճամբարում էր: Ի՞նչը դրդեց ձեզ այս դաշինքին, որը, խոստովանենք, անակնկալ էր շատերի համար:

-Ես հեղափոխությունից հետո նշանակված առաջին ԱԱԾ տնօրենն էի, ու իմ վարքագծից ու գործելաոճից էր նաև կախված, թե հանրությունն ինչպես կընկալի այդ կառույցը: Ես հանրության հետ եղել եմ շփման առումով բաց ու անկեղծ՝ փորձելով կոտրել խորհրդային ԿԳԲ-ի իմիջը։ Հեղափոխական չեմ եղել, չէի էլ կարող լինել՝ գործի բերումով, բայց ինձ առաջարկվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, և ես ջանացել եմ ինձ արդարացնել այդ պաշտոնում: Եվ, այո՛, այդ ջանքերի արդյունքում մարդիկ ինձ վստահել են, ինձ հետ կապել են հույսեր, իմ կերպարը մի փոքր, նույնիսկ, միֆականացրել: Այնուամենայնիվ, երբ հասկացա, որ Փաշինյանի հետ աշխատելն անհնար է, պարտավոր էի հրապարակային ասել այդ մասին, չէի կարող սուսուփուս հեռանալ պաշտոնից, ուստի արեցի իմ հայտնի հայտարարությունը։ Պրոֆեսիոնալ գործունեության գաղտնիքներ չբացեցի, ուղղակի զգուշացրեցի, որ մեզ վտանգ է սպառնում, եթե Փաշինյանը կանգ չառնի, բայց, ինչպես տեսնում եք, նա կանգ առնողը չէ, ավելի է խորացել ճահճի մեջ ու երկիրն էլ հետն է տանում:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր