211652_close_icon
views-count769 դիտում article-date 19:59 23-04-2023

Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար․ մեկնարկել է ջահերով երթը

Երևանի Հանրապետության հրապարակից այսօր ժամը 19։15-ին մեկնարկել է ավանդական ջահերով երթը։

Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթի խորագիրն այս տարի հետևյալն է` «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար»:

Երթուղին հետևյալն է՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մ․ Մաշտող պողոտա – Մ․ Բաղրամյան պողոտա – Կիևյան փողոց – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նշենք, որ այսօր նույն ժամին ջահերով երթ կկայանա նաև Կապան և Հրազդան քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին Վեդի, Գյումրի, Իջևան քաղաքներում։

Նմանատիպ նյութեր