211652_close_icon
views-count7943 դիտում article-date 18:32 05-05-2021

Ոստիկանությունը քննարկում է չիպերով պետհամարանիշերի տրամադրման հնարավորությունը. Տիգրան Ավինյան

ՀՀ ոստիկանությունը քննարկումներ է իրականացնում ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերը վերացնելու նպատակով:

Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: 

«Ոստիկանությունն այլ մարմինների հետ համատեղ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ: Մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում: Մի տարբերակը չիպերով պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր կլինի դրանց գտնվելու վայրը ֆիքսել, դրան զուգահեռ նաև կխստացվի տվյալ հանցագործության համար նախատեսված պատասխանատվությունը»,- ասաց Ավինյանը: 
Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ քննարկվում է նաև պետհամարանիշերի վերականգնման հնարավորություն ստեղծելու հարցը: 

«Ոստիկանությունը, կարծում եմ, հարցի լուծման համար հրատապ ռեժիմով հանդես կգա նախաձեռնությամբ»,- նշեց Տիգրան Ավինյանը: 

Նմանատիպ նյութեր