211652_close_icon
views-count54527 դիտում article-date 20:31 04-05-2021

Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը. ՈՒՂԻՂ

Քիչ առաջ Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։ Այստեղ են նաև շտապ օգնության մեքենաները։

Հիշեցնենք, որ  Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասացին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը գտնվում էր  Էրեբունի օդանավակայանում։ Նա վերահաստատեց, որ գերիները Հայաստան են վերադառնում ՌԴ ջանքերի հետ համատեղ։

Բ. Ավագյանը ռուսերենով իր երախտիքը հայտնեց ՌԴ-ին, գեներալ Մուրադովին գերիների վերադարձի համար: 

Նա հայտնեց նաև, որ գերիները ժամանելուն պես կտեղափոխվեն «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Իրավաբան.net-ը գրում է. «Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Սամվել Շ․-ն է։

Բարի և շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին»,-նշել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Տեսանյութը՝ 168.am-ի 

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր