211652_close_icon
views-count32484 դիտում article-date 22:07 05-11-2015

«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Տուլայի մոտ վթարից տուժածներին և զոհերի աճյունները տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ` ժամը 22:05-ին, ՌԴ ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան ժամանեցին հատուկ չվերթով: Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից Երևանի ժամանակով նախատեսված ժամը 17:00-ի փոխարեն իրագործվել էր ուշացումով` 18:45-ին: Այս պահին հայտնի է, որ վիրավորներից ծանր վիճակում գտնվող 8 հոգի շտապօգնության մեքենաներով արդեն տեղափոխվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մնացած 32 տուժածները դուրս կգան իրենց դիմավորող հարազատների մոտ` օդանավակայանի սպասասրահ: Զոհվածների աճյունները հարազատները կկարողանան տեսնել վաղը` նոյեմբերի 6-ին` դիահերձարաններում: Ողբերգական ավտովթարից տուժածներին օդանավակայանում դիմավորում են ՀՀ Առողջապահության և ՏԿԱԻ նախարարության, ինչպես նաև, շտապօգնության ծառայության աշխատակիցներ, հոգեբաններ: ՌԴ-ում մնացել է 12 վիրավոր, որոնց մեծ մասը տարբեր հիվանդանոցներից ուղղաթիռներով տեղափոխվել են Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոց: 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ նրանցից մեկը այսօր` նոյեմբերի 5-ին վիրահատվել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 3-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/03/69358/]խոշոր, ողբերգական ավտովթար[/url] էր տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Տուլայի մարզի M4 կմ-ին՝ Դոն ավտոմայրուղու վրա, շրջվել և գետն էր ընկել սպիտակ մարդատար ավտոբուսը, ինչի հետևանքով 8 մարդ տեղում մահացել էր, իսկ 35 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր