211652_close_icon
views-count1573 դիտում article-date 20:17 04-05-2021

«Բարսելոնայում» անհանգստացած են Ֆատիի առողջական վիճակով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին շարունակում է ապաքինվել վնասվածքից:
 
Կատալոնական ակումբում անհանգստացած են խաղացողի ծնկի վիճակից: Չնայած բուժման տարբեր մեթոդներին, որոնք կիրառվել են ապաքինման ընթացքում, դրանք լուրջ արդյունք չեն տվել և մեծ հաշվով անօգուտ են եղել:
 
Նախապես կանխատեսվում էր, որ ֆատին բաց կթողնի մոտ չորս ամիս, երբ նոյեմբերին վնասվածք ստացավ: Սակայն այս պահին արդեն կես տարի է անցել, և այս մրցաշրջանում, նա՝ մեծ հավանականությամբ, խաղադաշտ չի մտնի, ինչպես նաև չի խաղա Եվրո-2020-ում:
 
Ֆատին մինչև հիմա մարզվում է անհատական ծրագրով և թիմի մարզումներին չի մասնակցում:

Նմանատիպ նյութեր