211652_close_icon
views-count2905 դիտում article-date 21:17 01-05-2021

Ռուբեն Մխիթարյան. Հունիսի 20-ին դուք ընտրելու եք պետություն ունենալու, կամ «տաբոռի» միջև

«Մինչև 2018-ը տասնամյակներ շարունակ քարոզվում էր, որ կրիմինալը Հայաստանում հասել է աննախադեպ չափերի, որ իշխանության պատգամավորներն ու նախարարները իրենց ամբարտավան են պահում», իր ֆեյսբուքյան էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Ընդամենը 3 տարում.

1. Վայոց Ձորի մարզպետի մերձավոր շրջապատի մարդիկ (որոշ լուրերի համաձայն հենց իր ներկայությամբ) անմարդկային ծեծի են ենթարկում հայ զինվորականին, որը մինչև հիմա կոմայի մեջ է:
2. Էդմոն Մարուքյանը անբարոյականի վաստակ է անվանում Ալեն Սիմոնյանին ԱԺ ուղիղ եթերի ընթացքում:
3. Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից անպարկեշտ ակնարկներ է անում պատգամավոր Անի Սամսոնյանի անձնական կյանքի հետ կապված:
4. Սասուն Միքայելյանը և ՔՊ-ական մի քանի «շակալ» ԱԺ ուղիղ եթերի ընթացքում հարվածում են Էդմոն Մարուքյանին:
5. Գավառում, երկու խմբերի մասնակցությամբ զինված բախում է տեղի ունենում, զոհեր են լինում, հետո ոստիկանների ներկայությամբ խմբի անդամները ներխուժում են հիվանդանոց և փորձում կտրել վիրավորների վիզը:
6. Զինված մեկը մտնում է Էրեբունի պլազա հյուրանոց և պատանդներ վերցնում, հետո ոստիկանապետի մեքենայով տեղափոխվում եսիմ ուր:
7. Շիշ բռնողը մի քանի մեքենաներով գիշերվա ընթացքում «ռազբիրատի» է գնում իրենց խմբակցությունից դուրս եկած պատգամավորի տուն:
8. Ավանի փոխթաղապետը ամեն շաբաթ ի ցույց է դնում իր «մտավոր, սեռական և քաղաքական» բացառիկության օրինակները:
9. ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը հանրային վայրում հարվածում է լրագրողի, կոտրում նրա տեխնիկան:
10. Անդրանիկ Քոչարյանը լկտիագույն պահվածք է դրսևորում լրագրողների նկատմամբ:
11. Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը մասնակցում եմ զինված ռազբորկայի ու վիրավորներ են տեղափոխում հիվանդանոցներ:
12. 3 տարվա ընթացքում չի եղել մի ելույթ, որի ընթացքում ՀՀ «վարչապետը» չվիրավորի իր քաղաքական ընդդիմախոսներին և բռնության կոչեր չանի:

Ու սա եղացի 10%-ն է:

Կրկնում եմ: Հունիսի 20-ին դուք ընտրելու եք պետություն ունենալու, կամ «տաբոռի» միջև»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր