211652_close_icon
views-count2941 դիտում article-date 23:32 30-04-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 3-4-ն առանձին շրջաններում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ն՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Մայիսի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր