Իսրայելի վարչապետը մայիսի 2-ը հայտարարել է ազգային սգո օր
Shantnews.am-ը գրում է. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 2-ը հայտարարել է ազգային սգո օր՝ ի հիշատակ Մերոն լեռան վրա տեղի ունեցած ողբերգության զոհերի:
44 մարդ էր զոհվել, շուրջ 150-ը՝ վիրավորվել Իսրայելում կրոնական տոնակատարության ժամանակ սկսված հրմշտոցի ժամանակ։ Տուժածներին տարհանելու համար աշխատել էին ոստիկանության ու բանակի ուժերը։
«Մերոնում տեղի ունեցածն Իսրայել պետությանը պատուհասած ամենադաժան աղետներից է: Ես խնդրում եմ կիրակի օրը հայտարարել ազգային սգո օր»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում: