«Պատասխանատվությունից խուսափելու համար ժողովրդի ցասումն ուղղորդում ես բանակի դեմ». Ժիրայր Սեֆիլյան
Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյան, քո բացառիկ ապիկարության և դավաճանական քաղաքականության հետևանքով բանակն ու Արցախի հայ բնակիչները հայտնվում են ծուղակների մեջ, զոհվում են, վիրավորվում և գերեվարվում:
Միևնույն ժամանակ, դու ամեն գնով պատասխանատվությունից խուսափելու և թեկուզ մեկ օր ավել աթոռին մնալու համար ժողովրդի ցասումն ուղղորդում ես բանակի դեմ:
Քեզ բնավ չի հետաքրքրում, որ ծանր վիրավոր բանակն է մնացել որպես պետականության վերջին պատվար ու ցեղասպանությունը կանխելու միջոց:
Ժամ առաջ պետք է հեռանաս, որպեսզի ժողովուրդը կարողանա համախմբվել և դուրս գալ այս աղետալի վիճակից»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի