1355 դիտում
16:16 29-04-2021
Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առիթով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առիթով։
Ստորև ներկայացնում ենք նախարարի ուղերձը.
«Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, ազգային պարարվեստի սիրելի’ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:
Այսօր հրաշալի առիթ է ընձեռված մեզ մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր գործիչներին, պարողներին, բալետմայստերներին և պարուսույցներին:
Պարը ուրախություն ու բերկրանք պարգևող մարդկային ամենաանկեղծ լեզուն է, որն ի զորու է փոխանցել երջանկության ու տրտմության, մարդու զգացական աշխարհի ամենանուրբ ելևէջները:
Պարը նաև ուժ է՝ բռունցքվելու և միասնականության, ապրելու և արարելու խորհրդանիշ, որ միշտ ուղեկցել է մեզ՝ ամենանվիրական ու սխրագործ մեր ձեռնարկներում:
Պարը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև պարում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով պարի և պարարվեստի գործչի հանդեպ: Համոզվածեմ, որ այդ հարգանքը փոխադարձ է, և դուք ձեր նվիրումով, անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած եք հայ պարարվեստի առաջընթացի թիկունքում ու մշտապես արդարացնում ենք հանդիսատեսի սպասումները:
Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, մաղթում եմ ձեզ ստեղծագործական ներշնչանքի բազում բերկրալի պահեր և լեփլեցուն դահլիճներ»:

Նմանատիպ նյութեր
2038 դիտում
15:29 07-10-2022
Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել գրադարանավարի օրվա առիթով
3767 դիտում
12:47 29-04-2016
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ
1102 դիտում
17:31 29-04-2023
ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
2293 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր