Փորձել էր տերմինալներից գողություն անել․ Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Լոռու մարզի Գոգարան գյուղի 26-ամյա մի բնակչի։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ նա Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի վճարային տերմինալներից փորձել էր գողություն անել, բայց տեսնելով, որ անցորդներ են մոտենում, գործն ավարտին չէր հասցրել:
26-ամյա երիտասարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]