2648 դիտում
23:06 01-02-2019
Տերմինալներից փորձել էր գողություն կատարել
Հունվարի 29-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 23 հասցեի «Իզի Փեյ» տելմինալի մետաղադրամ ընդունող սարքը խափանել և գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին «Իզի Փեյ» ընկերության աշխատակիցը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտայի 22, 23, 15, 40 հասցեների և Մաշտոցի ու Թումանյան խաչմերուկում տեղադրված «Իզի Փեյ» վճարային տերմինալներից գդալներ մտցնելու միջոցով փորձել են կատարել գողություն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել է 1989 թ. ծնված Արթուր Ք.-ն, որը հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, Օշական գյուղից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1503 դիտում
16:59 28-04-2021
Փորձել էր տերմինալներից գողություն անել․ Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1941 դիտում
14:51 21-01-2016
ՒՊ ահաբեկիչները Լիբիայում հարձակվել են նավթային տերմինալներից մեկի վրա
16618 դիտում
17:39 28-06-2018
Կանխիկացրեք Ձեր գումարը նաև Հայ Մամուլի կրպակների նոր տերմինալներից
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան