14111 դիտում
19:12 20-09-2015
Լոռու մարզում Սպիտակի դպրոցի ուսուցիչը 06-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ 24-ամյա Գոռ Էտիբարյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի 34 VN 927 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Էտիբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Գ. Էտիբարյանը աշխատում է Սպիտակի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+