211652_close_icon
views-count2071 դիտում article-date 23:10 27-04-2021

Արցախի ԱԺ-ն ցավակցական ուղերձ է հղել ԼՂՀ 1-ին և 2-րդ գումարումների ԳԽ պատգամավոր Ներսես Օհանջանյանի մահվան կապակցությամբ

Արցախի Ազգային ժողովը ցավակցական ուղերձ է հղել հղել ԼՂՀ 1-ին և 2-րդ գումարումների ԳԽ պատգամավոր Ներսես Օհանջանյանի մահվան կապակցությամբ։ 

«2021թ. ապրիլի 26-ին կյանքից վաղաժամ հեռացել  է Արցախում ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ  առաջին և երկրորդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանը:

Մեծ է նրա ավանդը ԼՂՀ ԳԽ օրենսդրական դաշտի ձևավորման և կայացման գործում: Ներսես Օհանջանյանի ակտիվ գործունեությունը դրսևորվել է հատկապես Արցախյան ազատագրական շարժման տարիներին Մարտակերտում:

Ներսես Օհանջանյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով, օժտված մարդկային ու բարոյական վեհ արժեքներով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը իր վշտակցությունն ու զորակցությունն  է հայտնում Ներսես  Օհանջանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն:

Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»,- ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր