211652_close_icon
views-count1191 դիտում article-date 18:35 25-06-2015

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան գույժը: Լինելով եռանդուն և հեղինակավոր հոգևոր գործիչ՝ տարիներ շարունակ նա մեծ դերակատարում ունեցավ սփյուռքում հայապահպանության, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացման, հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի խորացման և սերտացման գործում: Կաթողիկոս Պատրիարքը, որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, իր մեծ և արդյունավետ մասնակցությունը բերեց հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կատարմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր հոգևոր առաջնորդի և հայ ժողովրդի արժանավոր զավակի մահվան կապակցությամբ»,-ասված է ասված է ՀՀ Նախագահի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր