211652_close_icon
views-count37581 դիտում article-date 14:59 27-04-2021

Արտակարգ դեպք Մասիս քաղաքում. 63-ամյա տղամարդը էլեկտրոցանցի դիմաց բենզինը լցրել էր իր վրա և սպառնում էր ինքնահրկիզվել. ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային հրշեջ փրկարարական վարչություն և ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի էլեկտրոցանցի դիմաց մի քաղաքացի սպառնում է իրեն հրկիզել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները բաժնի պետ Ա. Ոսկանյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ բանակցություններ են վարել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Եղիշե Կ-ի հետ, որպեսզի վերջինս չդիմի այդ ծայրահեղ քայլին։

Նա իր վրա էր լցրել բենզին և ոստիկաններին ու փրկարարներին ասում էր, որ Մասիս քաղաքի Մասիս կայարանի արդունաբերական հանգույցի Երկաթուղայինների փողոցի թիվ 11 հասցեում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղում հոսանքի անջատման հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել էլեկտրոցանցի աշխատակիցների հետ. «Ինչի համար էլ էլեկտրոցանցի դիմաց որոշել եմ ինքնահրկիզվել»։

Ոստիկանության ծառայողներին ու փրկարարներին հաջողվել է համոզել նրան և վերջինիս ձեռքից վերցրել են կրակայրիչը և կանխել են ինքնասպանության փորձը։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր