211652_close_icon
views-count2503 դիտում article-date 18:42 26-04-2021

Տեր–Պետրոսյանը դիմում է ՀՀ նախագահին, ՍԴ–ին ու ԱԺ խմբակցություններին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին մտահոգել է ընտրությունների օրինակարգությունը։ ilur.am–ը հրապարակել է նրա հայտարարությունը։

«Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին»,– նշել է ՀՀ առաջին նախագահը։

Նրա խոսքով` այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշած բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում

Տեր–Պետրոսյանը շեշտել է` 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար։

 

Նմանատիպ նյութեր