211652_close_icon
views-count1048 դիտում article-date 12:00 26-04-2021

Իշխանաձորի տարածքում զոհերի որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը: Ուղղության մասին կտեղեկացնենք նախապես:

Նմանատիպ նյութեր