Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ
Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։
Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի(Ջեբրայիլ) շրջանում։
Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։