211652_close_icon
views-count113424 դիտում article-date 10:15 25-04-2021

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes E124-ն ու Mercedes C200-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 9/1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Էդիկ Պետրոսյանի վարած Mercedes E124 և 33-ամյա Գեորգի Պողոսյանի վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Պողոսյանի ուղևոր,  Գյումրիի բնակիչ, 60-ամյա Ալեքսան Պողոսյանը տեղում մահացել է, իսկ ժամը 01:45-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի  բաժին հաղորդում է ստացվել, որ  նշված ավտովթարի հետևանքով իրեց մոտ են տեղափոխվել Գյումրիի բնակիչներ, 27-ամյա Անահիտ Մարկոսյանը և վարորդ Գ. Պողոսյանը: 

 Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները  քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից  դուրս են բերել  վիրավորներին, ապա մահացածի դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, իսկ հետո հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները:

 Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ  վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Վաչե Մալաքյանի  գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Մկրտչյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վ, Սամվելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու  Նաիրի Գասպարյանը, սակայն, երբ դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը, տեղում արդեն սկսել են աշխատել քննիչները:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր