Մեծապես ողջունելի է ԱՄՆ նախագահի իմաստուն ու քաջ քայլը․ Արամ Ա
Մեծապես ողջունելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի իմաստուն ու քաջ քայլը՝ 1915-ին Օսմանյան թուրք պետության կողմից հայ ժողովրդին դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը հիշել իր ճշգրիտ, պատմական եւ իրավական անվանումով՝ Ցեղասպանություն։
Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: