Բերդավան գյուղում տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ բերդավանցի հերոսների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տավուշի մարզի Բերդավան գյուղից 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկան 6 քաջորդիներ:
Ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված բերդավանցի հերոս տղաների, կենտրոնական այգում այսօր տեղադրված խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների և ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանի կողմից:
Խաչքարի բացմանը ներկա էր «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով նահատակված բերդավանցիների հարազատների և մերձավորների հետ այցելեց հերոսների շիրիմներին:
Հերոսների ծնողների մասնակցությամբ խաչքարը օծեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Լուսանկարները Սմբատ Պետրոսյանի