15216 դիտում
23:18 31-10-2023
Ձեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոսներ. Սուրբ Հովհաննես մատուռում (Ղալթաղչի) տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Վերին Շորժայում հերոսացած Ճամբարակի 2-րդ գումարտակի տղաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 23-ին Սուրբ Հովհաննես մատուռում (Ղալթաղչի) տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում հերոսացած Ճամբարակի 2-րդ գումարտակի տղաների։
Խաչքարի նախաձեռնությունը Նիգոյան ընտանիքինն էր՝ հանձինս Իգոր Նիգոյանի, ով նույնպես նույն գումարտակից էր և մասնակցել է սեպտեմբերյան մարտական գործողություններին։
«Մշտապես ունեցել եմ մտադրություն ՝ կապված խաչքար տեղադրելու հետ, իսկ սեպտեմբերյան իրադարձություններից հետո համոզվեցի, որ պետք է իրագործեմ ցանկությունս։ Խաչքարը տեղադրվել է ի հիշատակ իմ հերոս ընկերների։ Թող այն դառնա ուխտատեղի բոլորիս համար և պահապան լինի Հայաստան աշխարհին»,- իր խոսքում նշեց Իգորը։
Խաչքարի բացման արարողությանը ներկա էին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, Նիգոյան ընտանիքի ընկերներն ու բարեկամները։
Օծման արարողությունը կատարեց Սրբավայրի հոգևոր հովիվ, քահանա Տեր Վաղարշը։
Փառք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոս տղաներին։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»