211652_close_icon
views-count872 դիտում article-date 18:26 22-04-2021

ԲԴԽ անդամները Ռուստամ Բադասյանի հետ քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Այսօր՝ ապրիլի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալին և խորհրդականին:

Հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, երկրում  հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, արդարադատության արդյունավետության, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրման, արխիվների թվայնացման, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացիընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների կատարելագործման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, դատարանների գերծանրաբեռնվածության,  նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավման, դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդիրներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ օպերատիվ և արդյունավետ ձևով նախանշված խնդիրներին օրենսդրական և գործնական լուծումներ տալու նպատակով: 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
 
 
 

Նմանատիպ նյութեր