211652_close_icon
views-count1165 դիտում article-date 17:14 22-04-2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ

        Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 30դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 12.114.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով  նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
      Նախկինում արձանագրվել է 29 դեպք, 2-ով հաշվարկվել է 7.603.273 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29-ով նշանակվել է 2.950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     
        Արձանագրվել է 27 դեպք, որից 27-ով հաշվարկվել է 12.100.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել է 500.000 ՀՀդրամիչափովվարչականտուգանք:
      Նախկինում արձանագրված 18 դեպքով նշանակվել է 1.900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
                                                                                                                                                                                 
        Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
     
      Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 14.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70.000 ՀՀդրամիչափովվարչականտուգանք:
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
     
      Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
      Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
      Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում հաշվարկվելէ7.603.273  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 380.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
      Տարեկան վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
      Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
     
 
     ՀՀ ԱՆՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝ 858.800 ՀՀդրամ)։
     Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 443.200 ՀՀ դրամ:
 
 
 

Նմանատիպ նյութեր