211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է «Yamaha» մակնիշի մոտոցիկլ, որի վրա և ասֆալտին առկա են արնանման հետքեր, իսկ կողքին էլ՝ բացած ու դատարկված գարեջրի շշեր. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count47640 դիտում article-date 19:13 03-08-2025
Այսօր՝ օգոստոսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամառանոցային փողոցից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթացող Տերյան փողոցի հատվածում մոտոցիկլ է ընկած և կա վիրավոր քաղաքացի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:
 
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ տղա՝ մարմնական վնասվածքներով: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արման Հակոբյանը:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: 
 
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Yamaha» տեսակի մոտոցիկլ, որի վրա և ասֆալտին հայտնաբերել են արնանման հետքեր, գարեջրի բացած 3 շիշ՝ ամբողջությամբ դատարկ և 1 շիշ՝ մասամբ դատարկ: 
 
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի սեփականատիրոջ, մոտոցիկլավարի և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը եղել է Երևանի բնակիչ 37-ամյա Ռ. Ն.-ն: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք նա վիճաբանության, ինքնավնասման թե ընկնելու հետևանքով է մարմնական վնասվածք ստացել:  

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր