211652_close_icon
views-count914 դիտում article-date 16:06 21-04-2021

Երանոսում ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը

 Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում 2021 թվականի ապրիլի 21-ի դրությամբ ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, ցանքը հիմնականում կատարվել է համայնքի ցածրադիր գոտում գտնվող վարելահողերում` շուրջ 135 հեկտարի չափով։ 25 հեկտար կազմում են աշնանացան ցորենի, 110 հեկտար՝ գարնանացան գարու ցանքերը։  «Աշնանացանը հաջող է ձմեռել եւ կենսունակ է հետագա աճի եւ զարգացման համար։ Գարնանացանը եւս կատարվել է եղանակային բարենպաստ պայմաններում, հողի բավարար խոնավությամբ։ Առաջիկա օրերին կսկսվի նաեւ կարտոֆիլի ցանքը, որը կկազմի մոտ 80 հեկտար»,- գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց համայնքի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր