Լոռիում 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները
Լոռու մարզում նախորդ տարվա արդյունքներով` դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղատնտեսության մեջ: Այս ոլորտում պետական աջակցությամբ ծրագրեր են իրականացվում, ինչի արդյունքում գյուղատնտեսությունը որոշ առումով դարձել է եկամտաբեր բիզնես:
2014 թվականի ընթացքում պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ ավելի քան 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, ավելացել է նաեւ գրեթե բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, եւ անասնագլխաքանակը:
Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից: