211652_close_icon
views-count1754 դիտում article-date 20:41 20-04-2021

«Ռոման» դեմ է արտահայտվել Սուպերլիգային

«Ռոման» իր պաշտոնական կայքում Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է Armsport.am-ը:

«Ուզում ենք դիմել մեր անհավանական երկրպագուներին վերջերս հայտարարված Սուպերլիգայի վերաբերյալ։ «Ռոման» կտրականապես դեմ է այդ «փակ» սիստեմին, քանի որ այն արմատապես հակասում է խաղի ոգուն, որը մենք բոլորս սիրում ենք։

Որոշ բաներ փողից կարևոր են, ու մենք առաջվա պես հավատարիմ ենք իտալական ֆուտբոլին ու բոլորի համար բաց, արդար եվրոպական մրցակցությանը։ Անհամբեր սպասում ենք Ա Սերիայի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցության շարունակությանը Իտալիայում ու ողջ աշխարհում ֆուտբոլի աճի ու զարգացման համար։

Երկրպագուներն ու մասսայական ֆուտբոլը մեր սպորտի հիմքն են, ու չի կարելի մոռանալ այդ մասին»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր