Էշթոնը դեմ է արտահայտվել արտակարգ դրությանը և մեկնում է Ուկրաինա
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ուկրաինայում արտակարգ դրություն հայտարարելը ավելի կլարի իրավիճակը, հաղորդում է Reuters-ը:
«Դա կարագացնի իրավիճակի վատացումը: Ես կոչ եմ անում ընդդիմության առաջնորդներին գործ չունենան նրանց հետ, ովքեր անցնում են բռնությունների», — ասել է Էշթոնը:
Նա նաև հայտարարել է, որ նախատեսում է այցելել Կիև հունվարի 28-ին: