1507 դիտում
10:47 20-04-2021
Ահա թե որտեղ է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե «Զանգեզուրի միջանցքով» իրենք հաղորդակցության հնարավորություն են ստանալու Նախիջևանի և Թուրքիայի հետ, սակայն Հայաստանի պաշտոնական շրջանակներն անընդհատ հերքում են «Զանգեզուրի միջացք» տրամադրելու տեղեկությունը և նշում, թե խոսքը վերաբերում է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, իսկ անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության մեջ նման արտահայտություն չկա։ Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ, ճիշտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, բայց հատուկ ընդգծվում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ընդ որում, տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնելու են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները:
Ստացվում է, որ տրանսպորտային ուղիներից միայն Սյունիքով անցնող ճանապարհով է երաշխավորվելու անվտանգ հաղորդակցությունը, այն էլ՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Բայց Փաշինյանը դառն իրականությունից հանրության ուշադրությունը շեղելու ձևը գտել է։ Հայտարարում է, թե մենք էլ, ուրեմն, Նախիջևանի միջանցք և Հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Ու նա որպես հիմնավորում է ներկայացնում, թե իբր դրանց միջոցով կարող ենք երկաթուղային կապ հաստատել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Սակայն եթե նայում ենք տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախնական քարտեզին, ապա Հայաստանի երկաթուղային կապն Իրանի հետ լինելու է Նախիջևանի տարածքով, այսինքն՝ դրանով Հայաստան-Իրան հողորդակցությունը կրկնակի կախման մեջ է հայտնվում ադրբեջանական կողմից։ Դրա փոխարեն կարելի էր հասնել նրան, որ Իրանի երկաթուղին հենց Սյունիքից կապվեր հայկական երկաթուղու հետ, որ Նախիջևան հասնելու կարիք չլիներ։ Իսկ թե իրականում ինչ պայմաններով և ներդրումային ծրագրերի միջոցով է տեղի ունենալու հաղորդակցության ուղիների գործարկումը, դեռևս անորոշ է, մյուս կողմից՝ հարցական է, թե ով է ապահովելու հայկական տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ Փաշինյանը ուռճացնի ճանապարհների բացման հետ կապված օգուտները։
Շատ հետաքրքրական է, որ նա հենց հաղորդակցության նոր ուղիների՝ մասնավորապես երկաթուղու գործարկման հետ է կապում Հայաստանի երբեմնի արդյունաբերական փառքի վերականգնման գործընթացը։ Ըստ այդմ, նա ներկայացնում է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման, պղնձի արտահանման մեծ հնարավորությունների օգտագործման ու հաղորդալարերի արտադրության զարգացման անհրաժեշտությունը, որն իր հետ կբերի նաև էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացման, իսկ նոր ատոմակայանի կառուցումը կդառնա իրատեսական։ Բայց հարցերի հարցն այն է, որ նշված նպատակներին հասնելու համար պարտադիր պայման չէ ճանապարհների ապաշրջափակումը։
Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ շրջափակման պայմաններում, եթե Հայաստանը նպատակաուղղված քաղաքականություն վարի, կարող է լուրջ տնտեսական առաջընթաց ունենալ։ Ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի։ Օրինակ՝ նոր ատոմակայանի կառուցումը ընդհանրապես կապ չունի երկաթուղու կամ պղնձաձուլարանի կառուցման հետ, նոր ատոմակայանի միջոցով Հայաստանն ուղղակի կարող է մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման իր մասնաբաժինը։ Իսկ եթե ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել հասնել անգամ 2016 թ.-ին կնքված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի կյանքի կոչմանը, ուր մնաց խոսեն առավել հավակնոտ ծրագրերի մասին։
Բացի դրանից, Փաշինյանը չի խոսում ճանապարհների ապաշրջափակման հետ անմիջական կապ ունեցող մի կարևոր հանգամանքի մասին։ Թուրքիան Ալիևի միջոցով ուղերձներ է հղում հայկական կողմին այն մասին, թե Սյունիքի մարզի տարածքով անցնող միջացքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության, իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա պետք է փոխի Սահմանադրությունը և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից:
Իսկ սա նշանակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման և պահանջատիրության թեմաներից։ Բայց քանի որ գործող իշխանությունները Ցեղասպանության թեման շոշափելու փոխարեն ամեն կերպ առաջին պլան են մղում թուրքերի հետ «ախպերության» օրակարգը, ապա ավելի են խորանում կասկածները, որ այս նուրբ հարցի շուրջ իշխանությունները կարող են զիջումների գնալ թուրքական կողմին և ողջ հանրությանը կանգնեցնել այնպիսի կատարված փաստի առաջ, ինչպես արեցին Արցախյան վերջին պատերազմի օրերին։ Ահա թե որտեղ է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժը»»։
Մանրամասն՝ թերթի՝ 20․04.21թ. համարում։

Նմանատիպ նյութեր
2740 դիտում
10:37 23-09-2016
Նախարարությունների անվանափոխության մոգական ուժը. «Առավոտ»
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»