211652_close_icon
views-count2782 դիտում article-date 10:37 23-09-2016

Նախարարությունների անվանափոխության մոգական ուժը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչո՞ւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, կամ ինչո՞ւ կառավարությունը չի աջակցում ձեռնարկատիրությանը։ Բնականաբար, այն պատճառով, որ նախարարությունն էր սխալ կոչվում։ Հիմա, երբ այդ գերատեսչությունը ստանա իր ճիշտ, այսպես ասած՝ «աուտենտիկ» անունը, մենք ներդրումների և ձեռնարկատիրության հետ կապված խնդիրներ չենք ունենա։ Քաղաքաշինության նախարարությանը կոմիտեի կարգավիճակ տալը նույնպես ողջունելի է։ Մայրաքաղաքն արդեն բավականաչափ շինված է (հատկապես ակտիվ էր այդ գործընթացը 2000-ականների սկզբին) և այլևս շինելու բան առանձնապես չի մնացել։ Հիմա պետք է պահպանել մշակութային արժեքները, հաշվի առնելով, որ մեր ճարտարապետները հատուկ հարգանք ունեն «սարայների» նկատմամբ, այդ արժեքների պահպանումը նրանց հանձնելը միանգամայն արդարացված է։ Քաղավիացիան կմիանա տրանսպորտին և կապին, և դա նույնպես տրամաբանական է, որովհետև ինքնաթիռը տրանսպորտ է, որը կապ է ապահովում աշխարհի տարբեր կետերի միջև։ Քաղավիացիայի՝ այդ նախարարության կազմում հայտնվելուց հետո մենք, հուսով եմ, ստիպված չենք լինի գիշերը 6 ժամ քշել դեպի Թբիլիսիի օդանավակայան՝ այն պատճառով, որ Երևանից և Թբիլիսիից թռիչքների տոմսերի գնի տարբերությանը լիովին փոխհատուցում է 6 ժամ քշելու անհարմարությունն ու ծախսը։ Ջրային տնտեսությանը գյուղնախարարությունից էներգետիկային տալն այնքան էլ հասկանալի չէ։ Ինչո՞ւ իմ այգու ոռոգման ջրով պետք է զբաղվի էներգետիկան կամ, ավելի ճիշտ, դրա ենթակառուցվածքները։ Հավանաբար, նկատի է առնվում, որ ինձ ջուր է հասցվում պոմպերով, որոնք աշխատում են էլեկտրականությամբ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր