211652_close_icon
views-count1440 դիտում article-date 21:59 19-04-2021

«Բավարիան» իր զորակցություն է հայտնել ՈւԵՖԱ-ին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է Սուպերլիգայի թեմային:

««Բավարիան» մասնակցություն չի ունեցել Սուպերլիգայի կազմակերպմանը: Մեր ակումբը ողջունում է ՈւԵՖԱ-ի քայլերը, քանի որ մենք կարծում ենք, որ դրանք ճիշտ են:

Ես Չեմ հավատում, որ Սուպեր լիգան կլուծի եվրոպական ակումբների ֆինանսական խնդիրները, որոնք ծագել են կորոնավիրուսային համաճարակի հետևանքով: Ընդհակառակը, Եվրոպայի բոլոր ակումբները պետք է համերաշխ աշխատեն, որպեսզի կարողանան դուրս գալ այս իրավիճակից»,- Ռումինենգեի խոսքերն է փոխանցում  «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այս գիշեր եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:

Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:

Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:

20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

Նմանատիպ նյութեր