685 դիտում
14:07 15-04-2015
Արգենտինայի նախագահն իր զորակցություն է հայտնել հայերին` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները ապրիլի 14-ին հանդիպել է Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ արտահայտելու իր զորակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես գրում է Asbarez-ը՝ հղում անելով Արգենտինայի նախագահի մամլո ծառայությանը, հանդիպմանը ներիկա էր Արդարադատության և մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալակը, հայ առաքելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը, Հայկական եկեղեցու վարչական ինստիտուտի նախագահ Ալբերտո Ջերեջյանը, Հարավային Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Բարթոլոմ Քեթչյանը և այլոք:
Հատկանշական է, որ Կիրշների հանդիպումը հայ համայնքի հետ տեղի է ունեցել ազգությամբ ագրենցինացի պապ Ֆրանցիսկոսի կողմից ցեղասպանությունը ճանաչելուն հետևած պաշտոնական Անկարայի՝ Արգենտինայի ու արգենտինացիների հասցեին հնչեցրած վիրավորանքների ֆոնին: Այսպես, Թուրքիայի Եվրոպական հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ բոլոր արգենտինացիների ուղեղը լվացած է հայերի ձեռքերով, ու մեղադրել է Արգենտինային Երկրորդ համաշխարհայինից հետո նացիստական հանցագործներին ապաստան տրամադրելու մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1030 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
658 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան