211652_close_icon
views-count2097 դիտում article-date 17:44 18-04-2021

Գևորգ Թոսունյան. Բանակի համալրման ողջ համակարգը փոխելու գաղափարի մասին, կրկին, լուրջ չի, մարդիկ անգամ սահմանին նորմալ խրամատ չեն փորել

«Պատերազմը բոլորիս պետք է սովորեցներ կասկածով մոտենալ յուրաքանչյուր պաշտոնյայի խոսքին, քանի որ մեր աչքի առջև փլուզվեցին տասնամյակների ընթացքում ստեղծված միֆերը», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Գևորգ Թոսունյանը։
 
«Էնպես որ, երբ որևէ պաշտոնյա հայտարարում ա, թե գաղափար կա համալսարանական քաղաք կառուցելու, առնվազն ես դա լուրջ չեմ ընդունում, քանի որ մարդիկ անգամ մայր բուհի ռեկտորի ընտրություն չեն կարողանում ապահովել։
 
Մյուս կողմից, երբ հայտարարվում է բանակի համալրման ողջ համակարգը փոխելու գաղափարի մասին, կրկին, լուրջ չի, մարդիկ անգամ սահմանին նորմալ խրամատ չեն փորել։ Մի խոսքով՝ այս չհայտարարված նախընտրական քարոզարշավի փուլում, շատ եմ խնդրում, "գաղափար կա", "ցանկություն ունենք" և նմանաբնույթ այլ խոսքերը լուրջ մի ընդունեք»:

Նմանատիպ նյութեր