211652_close_icon
views-count20010 դիտում article-date 22:48 23-08-2017

Զորի Բալայանի տղայի դիմումի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ Հայկ Բալայանի դիմումի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ «Լեբեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տարոն Տոնոյանի կողմից 2016 թվականից որպես բժիշկ-ակնաբույժ նշանակված Վարազդատ Սեյրանյանը, նշված ժամանակահատվածից մինչև օրս, առանց լիցենզիայի ակնաբուժական ծառայություններ է մատուցել քաղաքացիներին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգել է ոչ թե Հ. Բալայանը, այլ Վ. Սեյրանյանը, քանի որ, երբ Հ. Բալայանը այցելել է այս պահին չգործող հիվանդանոց, որտեղ տնօրենի կաբինետում նկատել է Վ. Սեյրանյանին և փորձել է ճշտել, թե նա ինչ գործ ունի տնօրենի աշխատասենյակում, երբ հիվանդանոցը չի աշխատում, Վ. Սեյրանյանը փորձել է հրահրել և տեսնելով, որ չի կարողանում իր նպատակին հասնել՝ հունից հանել Հ. Բալայանին, ահազանգել է Ոստիկանություն ու արդեն Ոստիկանոթյան Շենգավիթի բաժնից ժամանած օպերատիվ խումբը հիվանդանոցում պարզել է, որ ահազանգողը եղել է Վ. Սեյրանյանը ու Հ. Բալայանն էլ՝ որպես նշված հիվանդանոցի տնօրեն, կատարվածի մասին հայտնել է ժամանած ոստիկաններին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Բալայանը հայտնի գրող և հրապարակախոս Զորի Բալայանի տղան է, ով նույնպես «Լեբեն» ՍՊԸ-ի տնօրեն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր