9468 դիտում
13:24 02-10-2016
Ագարակաձորի գյուղապետի վթարի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 29-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 17:30-ի սահմաններում Ագարակաձոր գյուղի բնակիչ, 58-ամյա Պարգև Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 608 ԼՍ 18 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ հատվածում բախվել է Վայք քաղաքի բնակիչ, 81-ամյա Արսեն Թևոսյանի վարած ГАЗ 69А մակնիշի 34 ԼT 950 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել ВАЗ 2121-ի ուղևոր, Վայք քաղաքի բնակիչ, 17-ամյա Տիգրան Հովսեփյանն ու ГАЗ 69А-ի վարորդ Ա. Թևոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Պ. Միրզոյանը աշխատում է Ագարակաձորի գյուղապետ, իսկ վիրավոր Տ. Հովսեփյանը սովորում է Վայքի պետական հանրակրթական վարժարանի 12-րդ դասարանում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: