211652_close_icon
views-count12554 դիտում article-date 10:44 17-04-2021

Քեզ բացակա չենք դնի. կապանցի 21-ամյա հերոսը մարտական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո նահատակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արսեն Լևի Մանասյանը ծնվել է 1999 թվականին, Սյունիքի մարզի  Կապան քաղաքում։ Ծառայում էր Կապանում՝ պայմանագրային որպես հրետանավոր։ Շատ ընկերասեր, ուժեղ, խելացի տղա էր.։

Պատերազմի լուրը լսելուն պես կամավորագրվեց ու գնաց Ջրական (Ջաբրայիլ)։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի թեժ մարտերի ընթացքում Արսենը անմահացավ Ջրականում։

Նա զոհվել է մարտական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո, երբ պայթեցրել են իրենց ռազմական մեքենան։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից արժանացել է «Արիության մեդալ» շքանշանին, հենց արիության, քանի որ քաջ էր, վստահ՝ իր որոշումներում ու անձնազոհ զինվոր, ով գերադասեց անվտանգ կյանք ապահովել իր ազգին՝ իր իսկ կյանքի գնով։ Անսահման բարի, անկեղծ և կատակասեր երիտասարդ, ով ուներ բազում նպատակներ, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեին։
 
Արսենը զոհվեց հանուն բոլորիս վաղվա օրվա համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր