8244 դիտում
15:30 11-04-2021
Քեզ բացակա չենք դնի. կապանցի 21-ամյա հետախույզը նահատակվեց հանուն հայրենիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կապանցի Հովհաննես Հովհաննիսյանը մարտնչել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում, փրկել բազմաթիվ զինակիցների կյանք և ընկել դիպուկահարի գնդակից։
Տևական որոնումներից հետո հերոսի աճյունը գտան հունվարի 28-ին՝ ԴՆԹ անալիզի օգնությամբ։
Հայրենիքի Նվիրյալ ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերի ՀՆ 1-ին ջոկատի ՀՆԽ-ի 1-ին ջոկի հետախույզ՝ Հովհաննիսյան Հովհաննեսի Կենսագրությունը և Մարտական Ուղին.
Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում 2000թ․-ի դեկտեմբերի 23-ին։
2006-2018 թթ.-ին կրթություն է ստացել Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում ապա 2018 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումը շարունակել է Կապանի Բժշկական քոլեջում՝ որպես դեղագետ։ 2015 թվականից սկսած եղել է Կապանի Պատանի երկրապահ խմբի անդամ: 2019 թ. Հունվարի 13-ից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում Բերդ քաղաքում: Ֆիզիկապես գերազանց լինելով ծառայել է Բերդի զորամասի հետախուզության խմբում, իսկ 6 ամիս անց ցուցադրելով իր բարձր մարտունակությունը ու գիտելիքներն,ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերում:
Զորամասի հրամանատարության կողմից արժանացել է գովասանքի ու շնորհակալագրերի: Մասնակցել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Քարվաճառի,Ջրականի, Հադրութի և Սանասարի մարտական գործողություններին։
Պատերազմի ընթացքում իր խմբի հետ միասին շրջափակումից դուրս են հանել շատ ու շատ խմբեր, փրկելով 100_ից ավել կյանքեր։ Խմբի բժիշկն էր, և այդ պատճառով իր զինակից ընկերների կողմից ստացել էր «Դոկտոր» կամ «Դոկ» կեղծանունը։
Իր բժկական գիտելիքների շնորհիվ փրկել է տասնյակ զինվորների կյանքեր, վիրակապելով նրանց ու մարտի դաշտից հանելով ավելի ապահով վայր։ 2020 թ․-ի հոկտոմբերի 20-ին Սանասարի շրջանի Սարինտակ գյուղի մոտակայքում անհավասար մարտի ժամանակ թշնամու դիպուկահարի կրակոցից Անմահացավ հետախույզ Հովհաննեսը։ Հուղարկավորվել է Կապան քաղաքի Բաղաբուրջի հուշահամալիրում (Եղբայրականում):
«Վասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի»՝ այս է նշանաբանը հետախույզի։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19306 դիտում
18:50 15-04-2021
Քեզ բացակա չենք դնի. հրադադարից մեկ օր առաջ 20–ամյա հերոս Ալենը նահատակվեց՝ հայրենիքը պաշտպանելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր