211652_close_icon
views-count1953 դիտում article-date 23:20 16-04-2021

Օնիկ Գասպարյան, հասկացի, այսպես հաղթելու շանս չունես․ Տիգրան Աբրահամյան

Օնիկ Գասպարյան լավ ընկերներ շատ ունես, բայց կոնսուլտանտներիդ անպայման փոխի, քեզ լավ տեղ չեն տանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Օնիկ Գասպարյան, մտնում ես այնպիսի դաշտ, որտեղ քո բարոյական, իրավական, միգուցե, քաղաքական խաղին Փաշինյանն առաջադրում է «մարտեր առանց կանոնների»։

Հասկացի, այսպես հաղթելու շանս չունես։

Հուսով եմ՝ զուտ պայքարի, չհանձնվելու իմիտացիայով չես զբաղվում, դա քեզ ոչինչ չի տա։

Հաղթել ասելով նկատի չունեմ պաշտոնիդ վերադարձը, առավել եւս՝ քաղաքական մենամարտը։

Բանակը, սպային, զինվորականին, վերջապես ստեղծվածը վերջնական քանդելը պետք է կանխել, եթե նույնիսկ դրա հավանականությունը 0.1 % է։

Նիկոլին հաղթելու համար պետք է ոչ համաչափ գործողություններ իրականացնել, մնացած գործիքները չի աշխատում։

Հուշեմ, պատկերավոր ու քո համար առավել ընկալելի ասած, հիշիր, թե կորպուսի հրամանատար ժամանակ ինչ տակտիկայով էիր պայքարում ադրբեջանական սադրանքների դեմ եւ թե որ ժամանակ էր դրանք «աշխատող լինում»։

Եթե նույնիսկ Ադրբեջանը որոշ դեպքերում կանխատեսելի էր, ապա Փաշինյանի դեպքում այս գործոնը բացառված է։

Լավ ընկերներ շատ ունես, բայց կոնսուլտանտներիդ անպայման փոխի, քեզ լավ տեղ չեն տանում։

Հ․Գ. Եթե առաջնորդվեի զուտ իրավիճակային գնահատականներով, ապա տեքստերս քեզ համար շատ տհաճ եւ կոշտ կլինեին, բայց նույնիսկ գիտակցելով, որ այս վիճակին հենց քո անհաշվենկատ քայլերի արդյունքում ես հասել, ափսոսում եմ։

Ափսոսում եմ յուրաքանչյուր սպայի սխալի եւ դրա ծանր հետեւանքների համար՝ ինչ իրավիճակում էլ լինի։

Ես լավ գիտեմ, թե ինչ ծանր է սպայի խաչը եւ իրականում ափսոսում եմ, որ շատերդ տապալվեցիք եւ տապալեցիք»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Օնիկ Գասպարյան, մտնում ես այնպիսի դաշտ, որտեղ քո բարոյական, իրավական, միգուցե, քաղաքական խաղին Փաշինյանն առաջադրում է...

Опубликовано Tigran Abrahamyan Пятница, 16 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր