3836 դիտում
00:50 17-12-2020
Հասկացի՛, չե՛ս մարսելու, թող գնա․ Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը քո պատճառով ճեղքվել է, հայի գոյությունն այս տարածաշրջանում կասկածի տակ է․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։ Գրառման մեջ ասվում է․
«Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, իր հրաժարականի պահանջը «էլիտար բունտ» է, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է։ Այս մասին նա նշել է Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում։
Ուրեմն դու այդքան տհաս ե՞ս, թե հանրությանը ապուշի տեղ ես դրել։
Մենք քեզ ասում ենք երկիրը ողբերգության ես հասցրել, Արցախի 75%-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, 5 հազարի հասնող զոհեր, հազարներով վիրավորներ, անհետ կորածներ ունենք, ու այս կետին հասցնողը պետք է հեռանա, դու եկել ես էլիտաների փոփոխությունից ես խոսում կամ աթոռակռվից։
Գլուխդ չի՞ մտնում, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը քո արածի ու չարածի պատճառով ճեղքվել է, հայի տեսակն ու գոյությունն այս տարածաշրջանում կասկածի տակ է։
Մենակ քեզ ու քո նման աթոռապաշտների համար է իշխանությունն ու դրա վայելքները կյանքի նպատակ։
Պետք է հեռանաս, իսկ քեզանից հետո կլինի արտահերթ ընտրություններ և ժողովուրդը, այլ ոչ թե դու կորոշի, թե ով է երկիրը դուրս բերելու այս խորը ճգնաժամից։
Հասկացի՛, չե՛ս մարսելու, թող գնա»։
Նմանատիպ նյութեր
2025 դիտում
23:20 16-04-2021
Օնիկ Գասպարյան, հասկացի, այսպես հաղթելու շանս չունես․ Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը